news.am-ը գրում է. Եթե 2013 թ. ապրիլին «մինչեւ վերջ գնալու» որոշում կայացվեր, ապա դա արյունահեղության կհանգեցներ ու հաջորդ օրը 10-20 թաղում կլիներ: Այս մասին հայտնել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, սահմանադրական բարեփոխումներին դեմ հանդես եկող հանրային փրկության խորհրդի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու ինքը որոշեց մինչեւ վերջ չգնալ 2.5 տարի առաջ, երբ ժողովուրդը փողոց դուրս եկավ նախագահական ընտրություններից հետո:
«Իսկ ի՞նչ է նշանակում մինչեւ վերջ գնալ: Եթե որեւէ սադրիչ մարդ քաղաքացու մեջքի հետեւից սպանի ոստիկանին, որեւէ «Ալֆա» խումբ՝ հայկական կամ օտարերկրյա կհարձակվի քաղաքացու վրա, ու այդ ամենը առանց քաղաքական արդյունքի՝ հենց դա է մինչեւ վերջ գնալը»,- նշել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում