▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ըստ Թոմաս դե-Վաալի՝ լայնածավալ պատերազմը կլինի 2025-ին»

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրել է. «Անգլիացի փորձագետ, Ղարաբաղյան հակամարտության նորագույն փուլի ճարտարապետ Թոմաս դե-Վաալը բառացիորեն հաստատել է այն, ինչ վերջին 2 տարիներին ասում եմ ես՝ լայնածավալ պատերազմը կլինի 2025-ին, Եվրոպան ու ԱՄՆ-ն էլ որևէ կառուցողական բան չեն անում այս հարցում։
Քանի որ բոլոր չարիքները գալիս են Անգլիայից, իսկ դե-Վաալը հենց անգլիացի է և ներսից գիտի, թե ինչ որոշումներ են կայացվում թագավորության պալատներում, ապա կարող ենք եզրակացնել, որ մեծ պատերազմին պատրաստվելու ժամանակ, ամեն դեպքում, ունենք։
Պատահական չէ նաև անգլիացի փորձագետի ձևակերպումը, թե Ադրբեջանը շտապում է մինչև Թուրքիայի նախագահական ընտրությունները գործն ավարտել։
Իսկ մենք գիտենք, որ Թուրքիայի նախագահի ընտրությունը մայիսի 14-ին է, ընդամենը մի քանի շաբաթ անց։ Այնպես որ, ձգում ենք գոտիներն ու մտնում պայքարի կարևոր փուլ։
Ասում են՝ բոլոր չարիքների որոշումները կայացվում են կիրակի օրերին՝ Լոնդոնում»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին