▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ըստ որոշ խոսակցությունների, Ադիբեկյանը հանդիսանում է մասոնական կազմակերպության անդամ

Ըստ որոշ խոսակցությունների (Որոնք իմ համար շատ լուրջ են) Ահարոն Ադիբեկյանը հանդիսանում է մասոնական կազմակերպության անդամ:

Վերջերս, չգիտես ինչո՞ւ պարոն Ադիբեկյանը սկսել է այսպես ասած <<պայքար>> մղել աղանդների դեմ, այն էլ համատեղ ասուլիսով է հանդես գալիս պարոն Ամարյանի հետ, ում ասուլիսները, հրապարակումները, հարցազրույցները կարդալով կամ տեսնելով մի բան եմ հասկանում, որ վերջինս տեղյակ է ՀՀ-ում գործող բոլոր աղանդավորական կառույցներից և դրանց ֆինանսավորողներից:
Սակայն հարց է առաջանում, թե ինչպե՞ս է պարոն Ամարյանը պարոն Ադիբեկյանի հետ համատեղ <<պայքարում>> աղանդավորական կառույցների դեմ, եթե հենց մասոնական կազմակերպությունը հանդիսանում է գրեթե բոլոր աղանդավորական կառույցների ֆինանսավորողը:

Հայտնի փաստեր են, որ մի շարք մասոններ, ովքեր աչքի են ընկնում հակահայկական կեցվածքով, ֆինանսավորում են ՀՀ-ում գործող աղանդավորական կառույցներին, հետևաբար չի կարող մասոնական կազմակերպության անդամը իրական պայքար մղել մեր երկրում ինքնասպանության, դրամաշորթության, խաբեության, հոգևորսության և այլնի մղող կառույցների դեմ:
Հետևաբար ևս մեկ հարց է առաջանում, թե ի՞նչ նպատակով է տեղի ունենում նման միասնական <<պայքարը>>: 
Հավելեմ ևս մեկ բան, որ երբ մենք՝ ՄԵԼ-ը, հրապարակեցինք <<Արևաբուժություն>> աղանդի մասին, հենց պարոն Ամարյանը, մեզ այսպես ասաց մեղադրեց ինքնագովազդի մեջ և ասեց, որ նման աղանդավորական կառույց չկա ՀՀ-ում, սակայն կարճ ժամանակ անց, մենք հրապարակեցինք այդ աղանդի ղեկավարների և հավաքատեղու մասին, կոնկրետ փաստերով և տուժածների առկայությամբ հակադարձեցինք պրն. Ամարյանին և նրա կարծիքը կիսող անձանց, որ մենք ինքնագովազդի կարիք չունենք, որ հասարակության լայն շերտեր մեզ վստահում են, քանի որ մենք բոլոր տեսակի օգնությունները ցուցաբերում ենք միմիայն անվճար սկզբունքով, բացի այդ, երբևիցե մութ գործարքների մեջ չենք եղել ոչ մի աղանդավորական կառույցների և դրանց ղեկավարների հետ, չնայած եղել են բազմաթիվ դեպքեր, որոնց մասին հավելյալ հրապարակումներ եղել են:

 
Հ.Գ. Իրական պայքար պետք է մղել մաքուր և ազնիվ մարդկանց հետ, ովքեր չեն հարում գլխավոր աղանդավորական կառույցներին:

 

Սևակ Հովհաննիսյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին