«Աշխարհի շուրջ» բլոգը հերթական գրառման մեջ պատմում է, որ ԱՄՆ-ում սենսացիոն փաստաթուղթ է հայտնաբերվել, ըստ որի` Հիսուսը կին է ունեցել:
Խոսքը, մասնավորապես, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Կարեն Կինգի ներկայացրած հին պապիրուսի մասին, որում ղպտերեն լեզվով վաղ քրիստոնեական սաղմոսի ութ տող է գրված:
«Հիսուսն ասաց նրանց. «իմ կինը» եւ «նա կարող է իմ աշակերտը լինել» /կնոջ մասին/», - այսպես է թարգմանվել գրությունը: Փորձագետների նախնական գնահատականով փաստաթուղթը իրական է: