▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էսքան պարեկին նշանակել ա, որ իրա կնգա քամակը պահեն». վարդենիսցի

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Ինչպես հայտնել էինք, նախօրեին վարդենիսցիները փակել էին գլխավոր ճանապարհն ու բողոքում էին անձնագրային բաժանմունքը տեղափոխելու դեմ, նրանք նաև նամակ էին ուղարկել ԱԺ: Քաղաքացիները շարունակում են իրենց դժգությունը հայտնել որոշման դեմ: «85 տարեկան կին եմ, ինչի՞ պիտի 5000 դրամ տամ տաքսուն, գնամ Մարտունի: Սաղ Մարտունին Վարդենիսով ապրեց, հիմա հելնեմ, գնամ Մարտունի, որ անձնագիր հանե՞մ: Իմ անձնագրայինը լավ էլ աշխատում էր: Երկիրը ղեկավար չունի, սենց պտի ըլնի: Թքած ունեմ սենց կառավարության վրա: Ես 60 տարվա մանկավարժ եմ, դրել, վաստակավորի կոչումն էլ են արդեն հանում, Նիկոլն իրա հոր տնից ա՞ բերել էդ կոչումները: Թող պարեկների աշխատավարձը չբարձրացնի, մեր նման միայնակ թոշակառուներինը բարձրացնի: 400-500 հազար ոստիկանին ա տալիս, պոստ պահողին՝ 120 հազար: Էսքան պարեկին նշանակել ա, որ իրա կնգա քամակը պահեն»,- ասել է բնակչուհին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին