▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էսօրվա էս կիսագրագետ անկիրթների ժամանակները, միևնույն է, ավարտվելու են»

Երգիչ-երգահան Ազատ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եվ անկախ ամենից՝ ի՞նչ կլինի վաղը, ո՞ր հերթական «փրկիչներն» իշխանության կգան ու կգնան, արժեքների ու արժանապատվությունների մասին ո՞ր կիսագրագետ հանճարեղիկները ճառեր կմոգոնեն, ի՞նչ նորանոր դխկըլը-դմբըլիկներ ևս կոչումների կարժանանան, և մեր համընդհանուր մեծամտությունն իր զոռբայությամբ դեռ ինչքա՞ն ձախողումներ ու կորուստներ կվաստակի, միևնույն է.
ապրելու և ապրեցնելու մենաշնորհը շարունակելու է միայն բարձր արժեքներին պատկանել, ազգային մշակույթին ու ավանդույթներին, և «Անուններին», որ մեզ որպես՝ հայ ժողովուրդ են ամբողջացրել,
աշխարհին էլ ստիպել են ճանաչել ու հարգել մեր հազարամյա պատմությունը։


Էսօրվա էս կիսագրագետ, իբր «կրթություն ձեռք գցած» անկիրթների ժամանակները, միևնույն է, ավարտվելու են։
Հանճարներ ծնած ժողովուրդն իրավունք չունի չճանաչել իր բացառիկությունները, որոնցով աշխարհի եզակիներից է, և, միևնույն է՝ մեր արժեքներից մեզ կտրելու, օտարացնելու՝ թշնամական որևէ աճպարարություն չի հաջողելու,
- Էդ գենը չենք…
Էնպես որ էսօրվա դիպլոմավոր էլիտարիկներին ասեք, որ անունն ինչ ուզում եք դրեք. պատգամավո՞ր՝ թե՞ ազգային ժողով-ակա՜ն, նախագա՞հ՝ թե՞ նախարա՜ր, ընդդիմությու՞ն՝ թե՞ իշխանությու՜ն, փրկի՞չ՝ թե՞ առաջնո՜րդ, արվեստագե՞տ՝ թե՞ վաստակավոր դխկըլը-դմբըլական,
- Մերը՝ եղել և լինելու է բարձրարժեքը՝ Մաշտոցից, մինչև՝ նոր Տիգրան Մեծ-եր,Խորենացի-ներ,Նարեկացի-ներ, Կոմիտաս-ներ ու Չարենց-ներ, Փափազյան-ներ ու…
Մեր գենն էս է։
Աշխարհին՝ Հայ Ժողովուրդ ներկայացնելը «մայլա-մշակույթ» չէ…»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին