▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես զարմանում եմ` որտեղից են նման լուրեր տարածվում, դա բացարձակ սուտ է». Սոնա

life.panorama.am-ին տեղեկություններով, վերջերս երգչուհի Սոնան «Հայաստանի ձայնը» մրցույթի մի քանի մասնակիցների հետ համերգներ է կազմակերպել Հայաստանի մարզերում, որոնք, սակայն, չեղյալ են հայտարարվել, քանի որ տոմսերի արժեքը մարզաբնակների համար թանկ է եղել՝ 3000-5000 դրամ: Լուրը ճշտելու համար կապվեցինք Սոնայի հետ, ինչին ի պատասխան երգչուհին նշեց. «Ես զարմանում եմ` որտեղից են նման լուրեր տարածվում, դա բացարձակ սուտ է: Այո, միտք ունենք իմ ՝ «Imagine» բենդի, Ռաիսա Ավանեսյանի և Մաշա Մնջոյանի հետ միասին համերգներ կազմակերպել ոչ միայն Հայաստանի մարզերում, այլ նաև Ռուսաստանի Դաշնությունում, բայց այդ ամենը դեռ շատ «հում» է, դեռ բանակցություններ են տարվում, ու անգամ չգիտեմ, արդյոք կկայանան այդ համերգները թե ոչ»:

Կայքը հետաքրքրվեց նաև, թե առաջիկայում բացի նշված համերգներից ի՞նչ նորությունների սպասի Սոնայի երկրպագուները. «Շուտով Մաշա Մնջոյանի հետ կներկայացնեմ նոր զուգերգ, որի փակ պրեմիերան արդեն կայացել է, դեռ չգիտեմ այս երգը կունենա տեսահոլովակ, թե, ոչ, բայց շատ գեղեցիկ երգ է»,- նշեց Սոնան: Երգչուհին պատմեց նաև, որ, հավանաբար,  հոկտեմբերին տեղի կունենա իր  մենահամերգը:

Հարցին՝ «Հայաստանի ձայնը» մրցույթի մասնակիցներին որքանո՞վ են ժյուրիները նախագծի շրջանակներում խոստացված աջակցությունը ցույց տալիս, երգչուհին պատասխանեց. «Ես կարող եմ միայն իմ անունից խոսել, ու կասեմ, որ ես ամեն օր կապի մեջ եմ և Մաշայի, և Ռաիսայի հետ, առհասարակ ես միշտ պատրաստակամ եմ իմ խորհուրդներով օգնել բոլոր մասնակիցներին»:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին