▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես խոնարհվում եմ Եվայի ազնվության ու մարդկային բարձր որակի առջև

ԵՎԱ ՌԻՎԱՍՆ իմ երգչուհին չէ, ավելին, չեմ հավանում որպես երգչուհի, չնայած իր պրոֆեսիոնալիզմով շատ բարձր է ամեն տեսակի սիլվահակոբյաններից: Բայց այսօր ես հիացա նրա բարձր արհեստավարժությամբ, սկզբունքայնությամբ, ազնվությամբ և մարդկային բարձր հատկանիշներով:
Նա պոռթկաց և ասաց այն, ինչ պիտի ուրիշներն ասեին: Չէր կարելի նրա աշխատանքն այդպես աղավաղել: Եվ Եվան միանգամայն ճիշտ վարվեց:
Ուրախ եմ:
Մենք սովոր չենք, որ նման պահերին ասվում է ճշմարտությունը: Ես այս տարի նման մի իրավիճակում հայտնվել եմ, երբ չեմ համաձայնել սխալ որոշման հետ:
Ինձ հետ դաժան վարվեցին: 
Իսկ ես խոնարհվում եմ Եվայի ազնվության ու մարդկային բարձր որակի առջև:

 

Լևոն Մութաֆյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին