«Մեր ժամանակների հերոսների» պատմությունների մեջ մի քանի դեպքեր կան, երբ մարդիկ Երեւանից տեղափոխվել են մարզեր ու ստեղծել իրենց գործը». այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, Տավուշի մարզում «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես համաժողովի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Չնայած հակառակն է տրամաբանությունը, որ գյուղից պետք է տեղափոխվել Երեւան, որպեսզի հաջողություն ունենան»,-ասաց Փաշինյանն ու ժպտալով հավելեց. «Ես էլ եմ այդ օրինակներից: Ես վատ օրինակ եմ, պետք չի ինձ հետեւել»,-հայտարարեց Փաշինյանը:
Կարդացեք նաև՝ Անհատական ջանք ներդնողը գիտակցում է, որ հաղթել է քուչային. փողն ընդհանրապես կարևոր չէ. Նիկոլ Փաշինյան