▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես թույլ չեմ տա հավաքական հրավիրել Մովսիսյանին և Արզումանյանին, որքան էլ մարզիչը ցանկանա». Ռուբեն Հայրապետյան

vivaronews.am-ը գրում է.  Վանաձորում այսօր տեղի ունեցած ֆուտբոլի ակադեմիայի բացման արարողությունից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը խոսել է ագզային ընտրանու նոր գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի նշանակման մասին:

«Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ընտրությունը կանգ է առել Արթուր Պետրոսյանի վրա, որովհետև նա ունի PRO կարգ ու մարզչական փորձ:

Արթուր Պետրոսյանին առաջարկեցի 4 տարվա պայմանագիր կնքել, սակայն նա պնդեց 2 տարվա համաձայնագիր ստորագրել և ասաց, որ ԱԱ ընտրական փուլից հետո կվերանայենք պայմանագիրը»:

Ռ. Հայրապետյանը նաև անդրադարձել է Հայաստանի հավաքական չհրավիրվող ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանին և Ռոբերտ Արզումանյանին  ու ընդգծել, որ իր որոշումը չի փոխվել այս խնդրով:

«Այն ֆուտբոլիստները, որոնք կխախտեն հավաքականի կարգը, կվնասեն թիմին, այլևս չեն հրավիրվի: Նրանք չեն հրավիրվի իմ անձնական ցանկությամբ: Բացի նրանցից, հավաքականի մարզիչը կհրավիրի բոլոր նրանց, ում տվյալ պահին կհամարի օգտակար: Հայաստանի հավաքական չեն  հրավիրվի Յուրա Մովսիսյանը և Ռոբերտ Արզումանյանը: Ինչքան էլ մարզիչը ցանկանա հրավիրել նրանց, ես թույլ չեմ տա»,-ավելացրել է ՀՖՖ նախագահը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին