▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էս տեմպերով մենք շատ շուտով, առանց այլոց օգնության, մեզ կլափենք՝ կպրծնենք»

Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանի գրառումը․ «ԱՆԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ
բացարձակ դրսևորում, որը ցույց է տալիս Հայաստանի քաղաքական դաշտի շլացնող մերկությունը, երբ Արցախի անվտանգության մարտահրավերների, բանակի ռեֆորմների հրամայականի, դիվանագիտական անհաջողությունների, հնարավորությունների նոսրացման ֆոնին Երևանում պայքար է ծավալվում հայկական դրոշների թեմայի շուրջ։


Մեր շուրջ օղակը սեղմվում է, մեծ ճզմում են արևելքից ու արևմուտքից, հյուսիսից ու հարավից, բայց արի ու տես, որ դրա կարիքն էլ չկա։ Թշնամին խելոք լինի, ջանք չի թափի, ինչո՞ւ․․․
Էս տեմպերով մենք շատ շուտով, առանց այլոց օգնության մեզ կլափենք՝ կպրծնենք։ Կլափենք ինքներս մեզ, ներսից, որովհետև ինքնաոչնչացման կոճակն ենք սեղմել։ Ներքին անհանդուրժողականությունն այն աստիճան է ահագնացել, որ առանձին-առանձին փողոց ենք դուրս գալիս մոտ տասնյակ հազար մարդ՝ առաջին հերթին միմյանց մեղադրելու և նսեմացնելու համար, ոչ թե մի խաչմերուկում միմյանց միանալու ու բանը տեղից շարժելու նպատակով։
Չէ, տղերք, մեզ թշնամիներ պետք չեն։ Մենք մեր գլուխն ինքներս կուտենք։ Էլ ինչ կարիք ունենք այլոց չարչարելու։
Հ․Գ․ Սուրբ են դրոշները Արցախի ու Հայաստանի։ Սուրբ են, որովհետև խորհրդանշում են հենց միասնությունը։ Մեր խորհրդանիշներն ավելի ողջ են, քան էդ խորհրդանիշների համար պատասխանատվություն կրողները, ցավոք․․․
Պայքա՛ր, ոչ թե նահանջ։
Պահա՛նջ, ոչ թե զիջում»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին