Այսօր լրագրողների հետ զրույցում գեներալ Սեյրան Սարոյանը խոսեց Ստամբուլյան կոնվենցիայի մասին։ Նա նշեց, թե չի ընդունում կոնվենցիայի մեջ գրած կետերը, քանի որ դա հակասում է Սահմանադրությանը և ընտանիքում պետք է լինի հայր ու մայր։
«Սահմանադրության մեջ գրածա՝ ես էս տան պապան եմ, իմ կնիկ Լիան էլ՝ մաման, իմ տղերքը պապա էլ ունեն մամա էլ: Հիմա սրանք ուզում են մնդռեն էս ամեն ինչը: Երկու պապա, երկու մամա...խայտառակ հո չե՞նք: Թող դրանք հանգիստ ապրեն, անպայման պտի տունն էլ հարամե՞ն»: