Համացանցում հայտնվել է «I love my country» (Ես սիրում եմ իմ երկիրը) տեսանյութը: Դատելով տեսանյութից` կարող ենք եզրահանգել, որ դրա հեղինակները փորձել են ցույց տալ, որ հայրենիքի հանդեպ սերը սկսվում է այնպիսի մանրուքներից, ինչպիսին է փողոցը չաղտոտելը: Տեսանյութի պրոդյուսեր Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով իրենց աշխատանքին, գրել է.
«Եթե ամեն մեկս ուշադիր լինենք մեր երկրի հանդեպ, ինձ թվում է մեր երկրում շատ բան կփոխվի»: