▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես սահմանների չեմ ենթարկվում... Ռուզաննա Ղազարյան

«Հայկական հետք»  հաղորդման հեղինակ և վարող Ռուզաննա Ղազարյանը օրերս է վերադարձել Արևմտյան Հայաստանից:

2005 թվականից հեռուստաեթերից հայտնի հաղորդավարուհին չի երկնչում ոչ մի դժվարության առաջ: Այս անգամ Էրգրի կարոտը նրան տարավ պապերի երկիր ,  եղավ   հայակարոտ գյուղերում  ու հասավ Ստամբուլ , որտեղ ապրում են կիպտոհայեր / այսպես են անվանում ծպտյալ  հայերին /:  

-Ի՞նչ զգացումներ ունեիր, Ռուզաննա...

-Սիրտս մի այլ կերպ էր բաբախում ու  ցավում , երբ հայի աչքերով,  բայց բռնի մահմեդականացված  մարդկանց էի տեսնում: Բյուրաքանակ պատմություններ  լսեցի  նրանցից,  հիմնականում գիտեին , որ հայկական արմատներ ունեն: Բազում մարդկային ճակատագրեր , որ խեղվել էին օսմանյան կայսրության  արյունարբու քաղաքականության  արդյունքում: 

Հանդիպեցի մեկին, ում ծնողները գաղթի ճամփին իրեն թողել էին քուրդ ընտանիքի մոտ , որպեսզի  փրկվեր,  հետագայում  երբ չափահաս էր դարձել  ասել էին , որ հայ է ու նա սկսել էր փնտրել ազգակիցներին , որոնք ապրում էին Թալինի շրջանի գյուղերից մեկում , որտեղ հիմնականում  սասունցիներ են ապրում:                  

- Բարդություններ  առաջանու՞մ են նկարահանումների ժամանակ:

-Հայկական սփյուռքը այնքան հզոր է , որ ցանկացած բարդություն լուծվում է նրանց շնորհիվ:

 

Հեղինակ` Լուսինե Արշակյան

«Հայկական հետք»  հաղորդման 2 թողարկում կարող եք դիտել ստորև:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին