▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես Քայլոն եմ` Հայաստանի առաջին քաղաքացի շունը

Արդեն տեղեկացրել ենք, որ ընդդեմ Սերժ Սարգսյանի վերարտադրման՝  Նիկոլ Փաշինյանի կազմակերպած քայլերթին ուղեկցում է «Չալո» անունով  շունը, որի մասին ֆեյսբուքյան ուղիղ միացումների ժամանակ հաճախ է խոսում Ելք խմբակցության ղեկավարը: 

Ֆեյսբուքում արդեն «Չալո»-ի նկարով  «Քայլո» էջ է բացվել՝ հետևյալ գրառմամբ. 

«Իմ կյանքը շան կյանք էր: Շան տանջանքով շան օր էի քաշում, բայց շան տեղ դնող չկար:

Ինձ ասում էին «շնից մազ պոկելը քյար ա», բայց ինձ քյարը չէր հետաքրքրում: Ասում էին «շները քեզ ընկեր», բայց իմ ընկերներին կրակում էին փողոցներում: Ասում էին «շան բախտ ունես», բայց բախտս շպրտում աղբանոցներում:

Ու ես հասկացա, որ այսպես ապրել չի կարելի: Հասկացա, որ իսկական բախտը գտնում են ազատության ճանապարհին և արեցի #ԻմՔայլըդեպի Ազատության հրապարակ:

Հիմա ես ունեմ ճանապարհ, երազանք ու ընկերներ: Ես ունեմ ֆեյսբուքյան էջ ու քաղաքացիություն: Եվ ես գալիս եմ գտնելու ձեզ` բոլոր նրանց, ովքեր ազատության ճանապարհին որոշել են քայլ անել` անկախ ոտքերի քանակից:

Ես Քայլոն եմ` Հայաստանի առաջին քաղաքացի շունը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին