«Մոտավորապես մեկ ամիս առաջ սկսվեց ադրբեջանական կողմի հրետակոծությունն Արցախում և օրեր անց սկսվեց արցախհայերի բռնի տեղահանումն`իրենց մայր հողից ու տներից:
Շատ արցախցիներ այս պահին տեղավորվել են հյուրանոցներում, շատերը գյուղերում տներ են գտել, և այս օրերին մի քանի կազմակերպություններ`հայ ժողովրդի միասնականության շնորհիվ, օգնություն են ցուցաբերում արցախցիներին:
Պարբերաբար ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:
Երգչուհի Սիրուշոն էլ երեկ խոսել է իր և իր ընտանիքի մատուցած օգնության մասին` նշելով, որ ինքն ու իր ընտանիքը առաջին իսկ օրվանից արցախցիների կողքին են, օգնում են մի ծրագրի, որը սատարում է արցախցիներին:
Երգչուհին նաև հավելել է.
«Այս ծրագիրն ամեն օր սնունդով և հագուստով ապահովում է հազարավոր մարդկանց բնակարանային հարցեր, օգնում աշխատանք գտնել և այլն: Այս ամենը արվում է լուռ ու զուսպ, ինչպես միշտ է արվել»»:
Աղբյուրն՝ այստեղ
Դիտեք նաև՝