▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես որտեղից դուրս եմ գալիս, խնդիրները լուծվում են.Գալուստ Սահակյան.«ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Անդրադառնալով ընտրական օրենսգրքի փոփոխությունների եւ լրացումների շուրջ խորհրդարանական 5 խմբակցությունների միջեւ քննարկումներին՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասել է. «Ես որտեղից դուրս եմ գալիս, խնդիրները լուծվում են»:

«ՉԻ» - Ըստ երեւույթին, Գալուստ Սահակյանին պետք է խնդրենք, որ ինքն իրեն հռչակի ղարաբաղյան հակամարտության լիարժեք կողմ, մասնակցի բանակցություններին եւ անմիջապես դուրս գա բանակցային գործընթացից: Խնդիրները միանգամից կլուծվեն:

Բայց պատկերացնո՞ւմ եք, թե դրանից հետո ինչ պահանջարկ կվայելի Գալուստ Գրիգորիչը: Ով ինչ պրոբլեմ ունենա՝ նրան կներգրավի այդ խնդրում, հետո կխնդրի դուրս գալ եւ վերջ:

Ըստ էության՝ այս վիճակը միայն մի հանգուցալուծում ունի: Գալուստ Սահակյանին պետք է խնդրել, որ անմիջապես դուրս գա Հայաստանից: Եթե չենք սխալվում՝ սա կոչվում է «համապարփակ եւ ամբողջական լուծում»:

Իսկ թե Հայաստանից ինչ ուղղությամբ դուրս կգա՝ դա արդեն արտգործնախարարության իմանալիքն է: Հայաստանը թշնամիների պակաս երբեք չի ունեցել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին