Նոյեմբերի 1-ին ԱՄՆ-ում մահացած սիրված դերասանուհի Հասմիկ Ղարիբյանի ամուսինը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել կնոջ մահվան կապակցությամբ: «Ես միշտ սիրելու եմ քեզ, կյանքս: Մենք մյուս կյանքում էլ ենք իրար հետ լինելու»,- գրել է Ներսես Աբրահամյանն, ում հետ Հասմիկն ամուսնացել էր 2013 թվականին:
Հիշեցնենք, որ Հասմիկ Ղարիբյանը 2012 թվականին մեկնել էր Միացյալ Նահանգներ:
Հասմիկն ընդամենը 34 տարեկան էր. Asekose.am-ը գրել էր սիրված դերասանուհու առողջական խնդիրների մասին` մեջբերելով կյանքով ու հումորով լեցուն դերասանուհու հուսադրող խոսքերը` «Ընդամենը սուր թոքաբորբ ունեի, բայց հիմա արդեն լավ եմ: Շնորհակալություն»: Ընկերներն ու պարզապես ` Հասմիկին ճանաչողնեն ու սիրողները` ցավակցական խոսքեր են գրում դերասանուհու ֆեյսբուքյան էջում` ցավալով անդառնալի կորստի համար:
Asekose.am-ը ցավակցում է Հասմիկի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին: