Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում նոր հրապարակում է արել՝ հղում տալով ամերիկյան Brut պարբերականի հրապարակմանը։
Աստղը ևս մեկ անգամ անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը՝ նշելով, որ Միացյալ Նահանգներն առաջին անգամ ընդունել է Ցեղասպանությունը։
«Ես միշտ անկեղծորեն խոսել եմ այն մասին, թե որքան եմ ցանկանում, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի», - գրել է Քիմը` ամսագրի հրապարակմամբ կիսվելով։
Նա նաև կիսվել է հրապարակման այն հատվածով, որտեղ երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) ասում է, որ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է և կոչ անում երբեք չմոռանալու խոստում տալ։