Ականջակալներով և չմուշկներով 60-ամյա Լևոնին Երևանում գիտեն գրեթե բոլորը: Նրա արտասովոր կերպարը բազմաթիվ քննարկումների առիթ է տվել: Ո՞վ է նա, որտեղի՞ց է եկել և արդյո՞ք չի վախենում չմուշկներով սահել մեր դժվարանցելի փողոցներով. սրանք հարցեր են, որոնք հիմնականում մնում էին անպատասխան և երբեմն տեղեկատվության պակասի պատճառով նոր լեգեդներ էին հյուսում չմուշկներով պապիկի անվան շուրջ: Եվ ահա, պարոն Լևոնը պատրաստ է պատմել իր անցյալի, ԱՄՆ-ում ապրած տարիների, Հայաստանի օրհներգը հեղինակելու և ազատության այդպես էլ չմարող ձգտման մասին:
Տեսանյութը` onearmenia յութուբյան էջի