▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էս մարդիկ գալիս են մի երկրից, որտեղ բռնաբարությունն աշխարհի ամենավատթար վիճակում է»

Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միգրանտներ, երկու երկրներում տեսածս տարբերությունները.

Ֆրանսիայում տոտալ խոզանոց էին սարքել, էլ փողոցային առևտուր, էլ պատերի տակ քնած, էլ մուրացկանություն, էլ համատարած ալան-թալան և այլն։ Բացի սա ժամանակ առ ժամանակ Փարիզը քար ու քանդ են անում, մեքենա վառում, ոստիկանների հետ բախվում, քաղաքացիներին սպանում, գույքը վնասում և էլի այլն։
Ավստրիայում... Այ Ավստրիայում այս ամենից ոչնչի չհանդիպեցի։ Այսքան կարճ և զարմանալի։
Երկու երկրներն էլ գտնվում են մեկ գոտում, միգրացիայի հետ կապված նույն կոնվենցիաների տակ, նույն մարդասիրական հիմքերով են աշխատում, բայց արի ու տես, որ մի տեղ միգրանտները խիստ հսկողության տակ են, մյուս տեղում՝ գժանոց։
Ասելիքս ի՞նչ է, արագացրեք, շուտ արեք համապատասխան օրենքներ ընդունեք, դուք իսկապես չե՞ք պատկերացնում, թե ինչ գլխացավանք կարող է դառնալ սա Հայասատանի համար։ Պարապ սարապ միգրանտը պոտենցիալ հանցագործ է, բացի սա, էս մարդիկ գալիս են մի երկրից, որտեղ բռնաբարությունը աշխարհի ամենավատթար վիճակում է։
Պետությունը պետք է իդելական գիտենա միգրանտի բոլոր տվյալները՝ մատնահետք, ոտնահետք, աչքերի սկան, անձնական տվյալներ, ընդհուպ մինչև գտնվելու վայր և DNA։
Միգրանտը պետք է պարտադիր ունենա աշխատանքային պայմանագիր, կեցության վայր, առողջության ապահովագրություն Հայաստանում գտնվելու ամեն րոպեի համար։ Սրանցից զրկվելու դեպքում, նույն օրը պետք է երկրից արտաքսվի։
Սա չկարգավորելու դեպքում, գլխներիս ենք տալու»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին