▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես կրկնեցի հայհոյանքը, հետո քացով խփեցի, սեղանը շրջեցի վրաները». Աղազարյան

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Մոսկովյանում գտնվող «L’Orange» սրճարանում միջադեպ է տեղի ունեցել մի քաղաքացու և ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև։ Երբ Աղազարյանը մտել է սրճարան, ըստ ամենայնի, ընդդիմադիր հայացքներով քաղաքացին ասել է՝ դուրս եկեք․ «Ձեզ որ տեսնում եմ, ախորժակս փակվում է»։ Աղազարյանը նրան հայհոյանքով է պատասխանել, սկսվել է քաշքշուկ, վերածվել է ծեծկռտուքի, հնչել են փոխադարձ հայհոյանքներ՝ այնպես, որ լսելի են եղել շենքի բնակիչներին, որոնք փակել են պատուհանները:

Հովիկ Աղազարյանը մեզ հետ զրույցում հաստատեց միջադեպի մասին տեղեկությունը, ասաց նաև, որ հնչել է հայհոյանք, բայց՝ միակողմանի։ «Չէի ասի, թե հայհոյանքը փոխադարձ ա եղել, հայհոյանքը միակողմանի ա եղել՝ իմ կողմից։ Եղել է վիրավորական արտահայտություն, ես էլ հայհոյել եմ»,- խոստովանեց նա։

- Իսկ ի՞նչն է եղել պատճառը, ինչո՞վ են Ձեզ վիրավորել, մեզ ասացին, թե ասել է՝ խնդրում եմ այդտեղ չնստել, ախորժակս փակվում է, ճի՞շտ է։

- Այո, հենց էդպես էլ եղել ա։ Հետո իմացա, որ կողքինն էլ հայրն է, որն ինձ ասաց, թե՝ «ի՞նչ ասացիր», ես կրկնեցի հայհոյանքը, հետո ինչ-որ շարժումներ եղան, ես էլ քացով խփեցի, սեղանը շրջեցի վրաները։

- Ինձ ասացին՝ Ձեզ քաշքշել են, ընկել եք թփերի մեջ։

- Հա, ոտքս հետևի մասը բան արեց, ընկա էդ եղևնիների վրա։

- Իսկ իրենք Ձեզ խփե՞լ են։

- Չէ, տենց բան չի եղել»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին