▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես կարծում էի, թե Մխիթարյանը թուրք է. Արսեն Վենգեր

 

Մխիթարյան. Շատ կարևոր է, երբ մարզիչը հարգում է քեզ

«Ես մտածում էի, որ Հենրիխ Մխիթարյանը Մեսութ Օզիլի նման թուրքական արմատներ ունի, ինչը հիմք կհանդիսանա, որ նրանք միմյանց հետ լավ կհամագործակցեն:  Հիմա, երբ գիտեմ, որ Մխիթարյանը հայ է, իսկ Օզիլը քուրդ, կրկին մտածում եմ, որ նրանք լավ կհամագործակցեն»,- լրագրողների հետ զրույցում նշել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: 

Վերջինս, պատասխանելով այն հարցին, թե ինչու է նա կարծել, որ Մխիթարյանը թուրք է, պատասխանել է, որ իր մոտ տպավորություն է եղել, որ նա Թուրքիայից է:

«Երբ մենք արդեն հասկացանք, որ պետք է ձեռք բերենք Մխիթարյանին, ես ուսումնասիրեցի նրա խաղը և հասկացա, որ նա հայ է և Հայաստանի հավաքականի առաջատարն է: Հուսով եմ՝ հայերն ինձ կներեն աշխարհագրության վատ իմացության համար»,- ասել է Վենգերը:

Հիշեցնենք, որ այսօր «Սուոնսիի» հետ խաղում «Արսենալի» կազմում իր նորամուտը կնշի Հայաստանի հավաքականի առաջատար ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:  

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին