▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես իսկապես չեմ հասկանում` ինչ է կատարվում, չեմ հասկանում` ես ինչ եմ ուզում...

Tert.am գրում է. Դերասան Հովհաննես Ազոյանը համաձայն է՝ հասարակությունն իրեն է՛լ ավելի սիրեց, երբ ինքը որոշակի դիրքորոշում ցուցաբերեց հասարակական-քաղաքական խնդիրների վրա։ Կայքի հետ զրույցում դերասանը միաժամանակ ընդգծեց, որ իրեն սիրում էին ավելի վաղ և իր հասարակական ակտիվությունը պայմանավորված էր այդ սիրուն պատասխանելով։ Իսկ թե ինչու իր մասնակցությունն ընդդիմության հանրահավաքներին դադարեցրեց և զբաղվում է իր գործով՝ դերասանությամբ, պարզաբանեց. «Այնքան է խառնվել դաշտը, որ ես իսկապես չեմ հասկանում ինչ է կատարվում, չեմ հասկանում ես ինչ եմ ուզում։ Առաջ հասկանում էի ինչ էի ուզում, առաջ արդարություն էի ուզում, որ ճնշում չլիներ ժողովրդի վրա… հստակ բաներ էի հասկանում, որ ուզում եմ, հիմա չեմ հասկանում»։

-Եթե խոստովանենք, հասարակության կողմից Դուք ավելի շատ սիրվեցիք ու ընդունելի դարձաք այն ժամանակ, երբ հասարակական-քաղաքական կյանքում որոշակի ակտիվություն դրսևորեցիք…

-Կարծում եք դրա համար սիրվեցի՞։

-Իսկ Դուք ի՞նչ եք կարծում, դա դե՞ր չունեցով, Դուք չզգացի՞ք հասարակության կողմից Ձեր նկատմամբ վերաբերմունքի որոշակի փոփոխություն։

-Հա զգացի, ճիշտ եք, իհարկե՛ զգացի, բայց չէի անում դա զգալու համար, ես արեցի և նոր զգացի։ Դա անում էի, որովհետև իրականում մեր ժողովուրդը ինձ սիրել է դեռ երբ ես КВН էի խաղում, մարդիկ ճանաչելուց բացի նաև սիրում էին, այդ սերն ինձ նվիրեցին և իմ ակտիվությունը պայմանավորված էր այդ սիրուն պատասխանելով։ Ես մեր հայ ժողովրդի սիրուն պատասխանել եմ։

-Իսկ քաղաքական այսօրվա օրակարգն ինչպե՞ս եք գնահատում, ժամանակին Ձեր ընդդիմադիր լինելը չէիք թաքցնում, գնում էիք հանրահավաքների, այսօր կարծես ոչ, այն դեպքում, երբ այսօր էլ հանրահավաքներ լինում են ու ավելի ընդլայնված կազմով։

-Այնքան է խառնվել դաշտը, որ ես իսկապես չեմ հասկանում ինչ է կատարվում, չեմ հասկանում ես ինչ եմ ուզում։ Առաջ հասկանում էի ինչ էի ուզում, առաջ արդարություն էի ուզում, որ ճնշում չլիներ ժողովրդի վրա… հստակ բաներ էի հասկանում, որ ուզում եմ, հիմա չեմ հասկանում։ Էնքան է ամեն ինչ խառնվել, իսկ մենք պետք է հասկանաք, թե ինչ ենք ուզում, եթե դա չհասկանաք, մենք այսպես էլ կշարունակենք ապրել ու ավելի վատ։

-Դուք ի՞նչ է արդեն հույս չունեք, որ ինչ-որ բան հնարավոր է փոխել։

-Ո՛չ, որովհետև ես տեսնում եմ, որ մենք չգիտենք, թե ինչ ենք ուզում, ինչ ձևի ժողովուրդ ենք ուզում լինել, ինչ փոփոխություններ ենք ուզում ունենալ, բայց այդ փոփոխությունները մենք իմանանք, սովորենք, ազնիվ լինենք փոփոխությունների որակի վերաբերյալ, լիքը հարցեր կան որ պետք է արվի, բայց ես ֆիլմում եմ խաղում.. այդքանը։

 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին