▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես իրոք վատը չեմ». Նիկոլայ Եղիազարյան

Դիտեք նաև՝

ESem.am-ը գրել է, որ դերասան Նիկոլայ Եղիազարյանը տևական ժամանակ է, ինչ էկրաններին չէ: Այս շրջանում Նիկոլայն առաջարկ ունի նկարահանվելու Գաբրիել Սունդուկյանի «Պեպոյի» հիման վրա նկարահանվող ժամանակակից  ֆիլմում: Մարմնավորելու է Դարչոյին: «Ամեն մի լուրջ գործ անելուց էլ մտավախություններ ունենալը պարտադիր է:  Այս դեպքում խոսքը դասական մեծ գրողի մասին է և պատասխանատվությունը շատ մեծ է»,- ասել է դերասանը:

Նիկոլայը խոստովանել է, որ սերիալներում նկարահանվելու առաջարկ այս շրջանում չունի, սակայն «Պեպոյից» բացի այլ ֆիլմում խաղալու ցանկություն էլ ունի, որի մասին առայժմ չի կարող բարձրաձայնել:

Այս տարի Նիկոլայը վերջապես ավարտել է Թատերական ինստիտուտը: Դերասանը դեռևս 2006 թվականին էր ընդունվել Թատերական, սակայն վարքի պատճառով երկու անգամ հեռացվել էր: Երկու անգամն էլ նա կրկին քննություն էր հանձնել և ընդունվել:  Երրորդ փորձից հետո նա վերջապես ավարտել է:

«Շատ-շատերն են կարծում, որ ես անընդհատ պատմությունների մեջ եմ ընկնում: Հասարակությունը հաճախ նույնացնում է դերերն ու դրանք մարմնավորող մարդուն: Սերիալներում նկարահանվում էի իմ մեքենայով, դրսում ինձ տեսնում էին նույն մեքենայով ու ասոցացնում կերպարիս հետ: Հաճախ էին ասում` ինչպես կինոյում է, այնպես էլ կյանքում: Սերիալում խաղացած իմ երեք կերպարներն էլ դրական չեն եղել, ինչից հետո ավելի շատ խոսակցություններ տարածվեցին, որ ես էլ այդ տեսակի եմ: Իսկ ինստիտուտից հեռացվելու պատճառն այլ է եղել: Փառք Աստծո, բոլոր դասախոսներիս հետ էլ լավ հարաբերություններ եմ ունեցել: Հեռացվելուս խնդիրը հիմնականում բացակայությունն էր, սակայն միջադեպեր երբևէ չեն եղել»: Նիկոլայն արդեն սովորել է, որ հաճախ իրեն ընկալում են որպես հղփացած տղա, սակայն փաստում է, որ ինքն այդպիսին չէ: «Ինձ հետ շփվելուց, ընկերություն անելուց մարդիկ հասկանում են, որ այդպիսին չեմ: Ես իրոք վատը չեմ,- ասել է դերասանն ու ծիծաղել: - Գիտեմ, որ շատերն են  այդպես մտածում, սակայն չգիտեմ` ինչու: Ես աշխույժ մարդ եմ, աշխույժ կյանքով եմ ապրում, սակայն ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Ավելի շատ շփվում այնպիսի մարդկանց հետ, ումից սովորելու բան ունեմ»:

 

Առավել մանրամասն` այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին