88-ին սկսված «համազգային շարժումից» մինչև այսօրվա «համազգային ճահիճը» բացառապես հայերի մասնակցությամբ է արվել: Իշխանություն, ընդդիմություն, մամուլ, ժողովուրդ, բացարձակապես հայերից է բաղկացած եղել: Ո՛չ մի օտարերկրացիներ, այլամոլորակայիններ մասնակից չեն եղել այս ամենին ու մեր համազգային ոգևորությունը այսօրվա դժողքի չեն վերածել:
Սա նշանակում է, որ մենք ինքներս մեր ձեռքերով քանդել ենք մեր տունը, այսինք այս փաստը ոչ ոք չի կարող հերքել, առավել ևս հակառակն ապացուցող փաստարկներ բերել: Հիմա, այսքան բանից հետո, եթե աշխարհում ոչ ոք մեզանից բացի չի խառնվել մեր «եփած ճաշին» և ոչ էլ տեղյակեն կամ հետաքրքրված են մեզանով, ապա ամենապարզ տրամաբանությամբ, արդյո՞ք մենք ազգովի ինքներս մեզ, միայն մեզ չպե՞տք է մեղադրեինք այս փորձանքի մեջն ընկնելու համար:
Մեղադրում ենք, ինչու չէ, լա՜վ էլ մեղադրում ենք, սակայն իրար, մեկմեկու: Հատվածաբար, թե անհատական, բոլորը՝ բոլորին մեղադրում են, սակայն երբե՛ք սեփական անձին կամ յուրայինների հատվածին: Իսկ ի՞նչ եք կարծում, եթե այսպես շարունակվի ու ոչ ոք չընդունի ԻՐ ՍԽԱԼԸ և այնուհետև ԱԶԳԸ չընդունի իր ՄԵՂՔԸ, ապա արդյո՞ք մեր ու մեր սարերի արանքում որևէ բան կփոխվի՞ մեր կյանքում:
Այսօր, չորս բոլորը ի՞նչն են շատ՝ «փրկիչները»: Խոսում են ու ճզում, «ազգափրկիչ ծրագրեր» բստրում, սակայն ոչ ոք չի ասում, լա՜վ է՛ս մենք ի՞նչ արեցինք, է՛ս ի՞նչ բերեցինք մեր երկրի գլխին: Է՛ս ի՞նչ արեցի ԵՍ, է՛ս ի՞նչ արեցինք ԲՈԼՈՐՍ: Է՛ս ի՞նչ կրակը գցեցինք մեր զավակներին: Մինչդեռ փրկության առաջին քայլը պետք է սկսվի սրանից՝ ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ: Եթե մենք սա անելու ուժը մեր մեջ չգտանք, ապա ոչ ոք թող երբևիցե չմտածի, թե այս մահճից դուրս գալու ուժը կունենանք...
88-ին սկսված «համազգային շարժումից» մինչև այսօրվա «համազգային ճահիճը» բացառապես հայերի մասնակցությամբ է արվել: Իշխանություն, ընդդիմություն, մամուլ, ժողովուրդ, բացարձակապես հայերից է բաղկացած եղել: Ո՛չ մի օտարերկրացիներ, այլամոլորակայիններ մասնակից չեն եղել այս ամենին ու մեր համազգային ոգևորությունը այսօրվա դժողքի չեն վերածել:
Սա նշանակում է, որ մենք ինքներս մեր ձեռքերով քանդել ենք մեր տունը, այսինքն այս փաստը ոչ ոք չի կարող հերքել, առավել ևս հակառակն ապացուցող փաստարկներ բերել: Հիմա, այսքան բանից հետո, եթե աշխարհում ոչ ոք մեզանից բացի չի խառնվել մեր «եփած ճաշին» և ոչ էլ տեղյակեն կամ հետաքրքրված են մեզանով, ապա ամենապարզ տրամաբանությամբ, արդյո՞ք մենք ազգովի ինքներս մեզ, միայն մեզ չպե՞տք է մեղադրեինք այս փորձանքի մեջն ընկնելու համար:

Արմեն Զատիկյան