▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես ինձ համարձակ մարդ եմ համարում, բայց նման քայլի հազիվ թե դիմեի». Հայկոն` Քանյե Ուեսթի արարքի մասին

life.panorama.am-ը այսօր երգիչ Հայկոյից հետաքրքրվեց, թե ինչ կարծիքի է երեկ Կարապի լճում աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթի համերգի վերաբերյալ, և արդյոք որպես երգիչ նա ևս կդիմեր նման քայլի՝ հաճելիորեն անակնկալի բերելով իր երկրպագուներին. «Անկեղծ ասաց, ես շատ ուշ իմացա, որ Քանյե Ուեսթը համերգով հանդես է գալու մեր հայ երիտասարդների համար և միայն կայքերից տեղեկացա, թե ինչ խելահեղ քայլի է դիմել նա՝ նետվելով ջուրը: Պետք է ասեմ, որ ես շատ ուրախ եմ, որ իմ երկրի երիտասարդությունը հնարավորություն է ունեցել մասնակցելու նման աստղի համերգին, իսկ Քանյե Ուեսթը իրեն պահել է իսկական աստղի նման: Առհասարակ, Հայաստանում անցկացրած օրերի ընթացքում իր համեստությունն ու համերգի ընթացքում նրա այդ աննախադեպ ու չսպասված  քայլը խոսում է նրա մասին, որ նա իսկապես աստղ է ու դա է պատճառը, որ քայլերն էլ աստղային են,- նշեց Հայկոն ու հավելեց,- ես ինձ ևս համարձակ մարդ եմ համարում, բայց նման քայլի հազիվ թե դիմեի, թեպետ համեմատել չեմ ուզում, քանի որ մենք ունենք ոճային խիստ տարբերություն, ամեն դեպքում չեմ կարծում, որ ես գնայի նման քայլի»:

Այն, որ աշխարհահռչակ ռեփերը բոլորովին անվճար համերգ ունեցավ Հայաստանում, այն դեպքում, երբ նա համարվում է ամենաբարձր վարձատրվող երգիչներից մեկը աշխարհում, Հայկոն նշեց. «Յուրաքանչյուր երգիչ կարող է անվճար համերգներ ունենալ: Ես ևս իմ բենդի հետ մի անգամ կենդանի համերգ եմ տվել ուղիղ 3 ժամ անձրևի տակ ու շատ երգիչներ են նման քայլերի դիմում իրենց գործունեության ընթացքում»:

 

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին