▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես ինչ է՝ մարմնավաճառի՞ եմ նման. Կիկաբիձեն՝ ՌԴ-ում ելույթներից հրաժարվելու մասին

Վրացի երգիչ և դերասան Վախթանգ Կիկաբիձեն «ГОРДОН» պարբերականին հարզացրույց է տվել, որում իր աջակցությունն է հայտնել ուկրաինացիրներին և կոչ արել համախմբվել այս ծանր պահին: Կիկաբիձեի խոսքով` Մայդանի դեպքերն ինքն ընդունել է այնպես, կարծես այդ ամենը տեղի է ունեցել ոչ թե Կիևի կենտրոնում, այլ իր հարազատ Թբիլիսիում՝ Հանրապետության հրապարակում։ «Վրացիները, ինչպես և բոլոր լավ մարդիկ, աջակցում են Ուկրաինային։ Բոլոր ուկրաինացիները պետք է ձեռք ձեռքի բռնեն այս դժվար պահին»,- ասել է Կիկաբիձեն:

Միաժամանակ  Կիկաբիձեն նշել է, որ շատ է կարոտում ռուս հանդիսականին, և  միշտ հարյուրավոր նամակներ է ստանում նրանցից, որոնց հիման վրա նույնիսկ  կարելի է ֆիլմ նկարահանել, սակայն ըստ երգչի`  քաղաքականությունը և ժողովուրդը տարբեր բաներ են: 

Չնայած  ռուս  հանդիսատեսի նկատմամբ ունեցած մեծ  սիրուն` Կիկաբիձեի խոսքով նա արդեն բավական երկար ժամանակ է, ինչ հրաժարվում է Ռուսաստանում ելույթ  ունենալուց.

«Ես ինչ է՝ մարմնավաճառի՞ եմ նման։ Ինչպե՞ս կարող եմ ընդունել այդ առաջարկները, եթե Թբիլիսիից 30 կմ հեռավորության վրա մետաղական պատնեշներ են»,- ասել է դերասանը՝ նկատի ունենալով սահմանը, որը բաժանում է Վրաստանն ու Հարավային Օսիան։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին