▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես՝ ՀՀ հասարակ քաղաքացի ու հեռուստադիտող, երբեք չեմ կարողանում դիտել հանրայինը

<<Բօրև ձեզ, Հօնրայինի եթերում <<Առավոտ լյուսո>> հաղորդաշարն է>>...

Էսպես էլ չկարողացանք հարմարվել առավոտյան այս ծրագրի հետ   ու չհասկացանք նպատակը... . համացանցից նյութեր ներկայացնե՞լը գուցե, բայց դրա համար էլ է կարգին հաղորդավար պետք էլի. Երկուսը քթի մեջ են խոսում, երրորդի ակցենտն էլ չգիտես մարտունու բարբառի ռուսականացված տարբերակն է, թե՞ փափուկ հայերենի նոր տարբերակ...չորրորդն էլ ուրախ-զվարթ տղա է, գուցե դերասան, բայց ոչ հաղորդավար...

Մի խոսքով, ես՝ ՀՀ հասարակ քաղաքացի ու հեռուստադիտող, երբեք չեմ կարողանում դիտել հանրայինը, գուցե ինչ-ինչ հաղորդումներ ստացվում են դիտել, բայց դրանք էլ հաղորդման հեղինակների շնորհիվ...

Ու այս ամենի համար վճարում եմ ...

Վճարում են մարդիկ, ովքեր չեն դիտում այս հեռուստաալիքը...

 

Զար Դիլանյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին