▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես հայերին չեմ սիրում...ասել է Կոնստանտին Օրբելյանը

Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանի  դեմ դժգոհության ալիք է բարձրանում: 

Օպերային թատրոնին վերածնունդ ու զարթոնք խոստացողը արդեն երկար ժամանակ ստվերում է թողել վաստակավոր երգիչներին, նրանց բեմում կամ հազվադեպ է հնարավոր տեսնել, կամ՝ ընդհանրապես հնարավոր չէ, քանի որ Օրբելյանը երկարամյա վաստակ ունեցողներին, պարզապես,  դեր չի տալիս: 

Արդյունքում, օպերային թատրոնում տասնյակ արվեստագետներ անգործության են մատնված, սակայն նրանց փոխարեն օպերային բեմում ելույթ են ունենում արտերկրից հրավիրվածներ: 

Իսկ կարծես թե հակառակը պետք է լիներ՝ Կոնստանտին Օրբելյանը պետք է մեր օպերային երգիչներին աշխարհին ներկայացներ ու ցույց տար, թե Հայաստանում ինչ ձայներ ու տաղանդներ կան: 

Օպերային թատրոնում բողոքում են՝ որ առայժմ միայն Կոնստանտին Օրբելյանն է աշխարհով պտտվում և , ընդհանրապես, կարծիք են հայտնում, որ հայկական օպերայի համար մնայուն գործ անելու փոխարեն, Օրբելյանն իր կենսագրության հերթական տողն է ավելացնում: 

Հատկանշական է, որ, ըստ ասեկոսեների, երբ օպերայում  ակնարկով Կոնստանտին Օրբելյանին հարցրել են. «Դուք Ձեզ հայ զգու՞մ եք», վերջինս պատասխանել է «Ոչ, ես հայերին չեմ սիրում»:   Կոնստանտին Օրբելյանը միայն հայ օպերային երգիչների՞ն է նկատի ունեցել...Գուցե...

 

Ա.Գևորգյան 

Asekose.am-ը պատրաստ է ներկայացնել Կոնստանտին Օրբելյանի կարծիքը կամ հերքումը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին