▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես հավատարմության և երկարատև հարաբերությունների կողմնակից եմ. Ժաննա Բուտուլյան

Life.panorama.am-ն այսօր զրուցել է հեռուստասերիալներից հայտնի դերասանուհի Ժաննա Բուտուլյանի հետ: Նա սիրվեց «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում Սյուզկայի կերպարով, ինչի արդյունքում նրա երկրպագուներից շատերը նրան դեռ հիշում են այս անունով: Դերասանուհին զրույցի ընթացքում պատմեց  աշխատանքային թիմի, իր անձի շուրջ շրջանառվող բամբասանքների,  անձնական կյանքի ու չար մարդկանց նկատմամբ իր վախի մասին:
-Ժաննա, «Հարազատ թշնամի» հեռուստասերիալն արդեն ավարտված է, որում դուք մարմնավորում էիք ոչ գլխավոր դերակատարներից մեկին: Տպավորություն էր, որ Ձեզ համար գլխավորը սերիալում ընդգրկված լինելն է, այլ ոչ թե դերը:  
-Այո՛, ես շատ եմ սիրում այս թիմը: Այս նախագծում աշխատեցի մեկ տարի, բայց անգամ չնկատեցի, թե ինչպես անցավ այդ մեկ տարին, դա առողջ ու լավ մթնոլորտի արդյունքն էր: «Հարազատ թշնամի» հեռուստանովելն արդեն ավարտված է և ևս մեկ անգամ ևս ուզում եմ շնորհավորել Դիաննա Գրիգորյանին և այս նախագծի ողջ թիմին հաղթական ավարտի համար: Իսկ ինչ վերաբերվում է հեռուստասերիալում մարմնավորածս դերին, ապա պետք է նշեմ, որ ինձ համար կարևոր չէ իմ դերը երկրորդական է, թե գլխավոր, քանի որ, ըստ իս, յուրաքանչյուր կերպար ունի ասելիք և այն մարմնավորելիս քեզ շատ բաներ է սովորեցնում: Ի վերջո, թե՛ փոքր, թե՛ մեծ դերի դեպքում աշխատանքի բնույթը նույնն է և ես հաճույքով եմ այն կատարում:

-Դերասաններից շատերը որևէ նախագծում մասնակցելու ընթացքում արդեն իսկ նոր առաջարկների մասին են մտածում: Հետաքրքիր է նոր առաջարկներ կա՞ն:

-Դեռ հեռուստատեսային դաշտում պլաններ չունեմ, փոխարենը շարունակում եմ խաղալ ներկայացումներում և  իմ երկրպագուները կարող են տեսնել ինձ բեմում:

-Հեռուստադիտողը սովոր է ձեզ տեսնել «Արմենիա» հեռուստաընկերության եթերում, հետաքրքիր է այլ հեռուստաընկերությունների կողմից առաջարկներ չկա՞ն, թե դուք եք դրանք մերժում:

-Ժամանակին առաջարկներ եղել, բայց ես չեմ սիրում նման գլոբալ փոփոխություններ անել: Դա ինձ համար նույնն է, եթե ես հաճախ փոխեի ընկերներիս կամ բնակության վայրս: Ես հավատարմության և երկարատև հարաբերությունների կողմնակից եմ: Ի դեպ, մարդկանց մեջ ևս այդ հատկանիշը շատ եմ գնահատում, և փոփոխական, անկայուն մարդկանց պարզապես չեմ հանդուրժում իմ շրջապատում:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին