Հաղորդավար Ավետ Բարսեղյանն «Ինստագրամի» իր էջում կիսվել է մի տեսանյութով, որում վերջինս ասում է՝ «Ես եղել եմ կոմայում, այնտեղ շատ մեծություններ կային, բայց ես ոչ ոքի հետ չնկարվեցի»։
Նշենք, որ «Կոմաի»-ն(Coma) հաղորդում է, որի անոնսն էլ Ավետ Բարսեղյանը ներկայացրել է ինստագրամյան իր էջում
Հիշեցնենք՝ Բարսեղյանը վերջին հաղորդումներից մեկի ժամանակ աչքի էր ընկել իր հետևյալ հայտարարությամբ․ «Պետք ա սովորացնել երեխեքին․․․․, օրինակ, Գրիշի (-խմբ․ Գրիգոր Աղախանյանի) երեխան, որ գալիս ա Կասկադ, դե երեխա ա, պարզ ա, նրա համար ո՞վ ա Ավետ Բարսեղյանը, ես ստիպում եմ էդ երեխուն, որ ինքը գա, իմ հետ նկարվի՝ որպես իրա երկրի մեծություն։ Կոպիտ օրինակ եմ բերում, բայց դա պետք ա անեն ծնողները, բան․․․»։
Նրա այս խոսքերը տարբեր մեկնաբանությունների առիթ էին դարձել համացանցում։
Դիտեք նաև՝