▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես երկու երես չունեմ, գուցե դա է խնդիրը. Մովսիսյանը՝ հավաքականում չխաղալու մասին

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով նախկինում հանդես էր գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականում, ամերիկյան ակումբի ֆեյսբուքյան էջում անցկացված հարցազրույցի ժամանակ պատասխանել է նաև ազգային հավաքական չհրավիրվելու մասին հարցին:

Մովսիսյանը նշել է, որ միշտ ունի հավաքականում խաղալու ցանկություն, միշտ հետևում է թիմի խաղերին և միշտ աջակցում է հավաքականին, քանի որ Հայաստանի հավաքականը նաև իրենն է: Մովսիսյանը, սակայն, նշել է, որ չի կարող վերադառնալ հավաքական, քանի որ հնչել են մեղադրանքներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը և ազդում են իր համբավի վրա:

«Ինձ համար ամենից կարևորը այն է, որ մարդիկ գիտեն, որ ես պարզ, անկեղծ մարդ եմ: Ես երկու երես չունեմ, գուցե դա է խնդիրը: Եթե խնդիրը իմ անկեղծ լինելն է, ուրեմն ես երբեք չեմ խաղա հավաքականում, քանի որ երբեք չեմ փոխվի: Անկախ ամեն ինչից՝ ես միշտ հավաքականի երկրպագուն եմ, քանի որ գիտեմ՝ ինչ է նշանակում հավաքականի մաս լինելը»,- ասել է Մովսիսյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Աղբյուրը՝ 168.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին