▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես երեխա չեմ ունենալու, նա իմ համար բոլոր ժամանակների լավագույնն ա… Արմինե Ճաղարյանի ամուսինն առաջին անգամ անկեղծանում է

Նախորդ տարվա մայիսին ողբերգական դեպքի հետևանքով Դեբետ գետն ընկած և մահացած երիտասարդ հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի ամուսինը`դերասան, հումորիստ և սցենարիստ Վահե Խաչատրյանն առաջին անգամ խոսել է կնոջ կորստի, հումոր վերադառնալու, կյանքի բարդ փուլի և բացասական մեկնաբանությունների մասին:

ՍթարՆյուզ-ն է գրում ու նշում, որ Վահեն նշել է, որ ինչից էլ խոսեն, բան չի փոխվելու.

«Ստեղ ամենամեծ ցավն էնա, որ ինքը չկա, կարևոր չի, որ իմ կիննա, ուղղակի էն,որ ինքը չկա:Ես, որ խնդրել եմ ինքն իմ կինը դառնա, էդ նշանակումա, որ իմ արժեհամակարգից ելնելով, ինքն իմ համաչ լավագույնն ա,բոլոր ժամանակների լավագույննա, ու տենց էլ կմնա: Կուզեմ, ուղղակի, որ իրա մասին շատ ավելի շատն իմանան մարդիկ, որ ինքը մեծ արժեհամակարգի տեր մարդ ա, ինքը լավ անձնավորությունա, ես իրա կողքն ավելի լավն եմ դարձել,ես` մինչև իրան հանդիպելը, լավը չեմ եղել ու հիմա էլ լավը չեմ, երբ ինքը կար, ես զգում էի, որ ես լավն եմ, ինքը չէր կարա վատի հետ լիներ: Փաստը էնա, որ ինքը հիմա չկա, ու էդ որ գրում են`ոնցա՞կարում մտնի հումորի մեջ,ինչ որ վատ, պրիմիտիվ բաներ են գրում,լավ, եկեք, հարց չկա, ո՞նց ապրեմ,2 ելք կա`կամ պիտի ապրեմ, կամ չապրեմ, ո՞նց անենք:Շատ հնարավոր է մի կին իմ մասին վատ բան գրի,որ թոռանը սիրելով գրումա, բայց ես դաժե երեխա չեմ ունենալու, բայց ինքը տենց գրելու ա»:

Աղբյուրն՝ այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին