▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես էլ ի՞նչ ղեկավար եմ

Ախր այդ ինչպես է լինում է, որ պետական գործիչը, բարձր պաշտոնյան իր որդու, զավակների համար պատասխան չի տալիս: Եթե ես չեմ կարողանում դաստիարակել իմ երեխաներին, նրանց պահել տեսադաշտում, իմանալ նրանք ինչ են անում, ինչով են զբաղվում, ապա ինչպես կարող եմ ղեկավարել մի հսկայական բնագավառ, մեծաքանակ կոլեկտի՞վ:

Ինչ բարոյական իրավունքով պետք է քննարկեմ, կարծիք հայտնեմ, դիտողություններ կատարեմ իմ ղեկավարած կազմակերպության ենթակա կառույցների աշխատակիցներին այս կամա այն արարքի, զանցանքի կամ հանցանքի համա՞ր...

Ես կունենա՞մ դրա բարոյական իրավունքը...Իհարկե ոչ:
Այդ դեպքում ես էլ ի՞նչ ղեկավար եմ:

Ռոբերտ Մելքոնյան

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին