▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես էլ չեմ տեսել մայրական գուրգուրանք․ Անիտա Հարությունյանն անդրադարձել է սարսափելի դեպքին

Մոդել Անիտա Հարությունյանն անդրադառնալով այսօր տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքին իր ֆեյսբուքյան էջում գրել է՝

Սրբի դեմքով, բայց սատանու հոգով մայրերի մասին

Շատ նեղված եմ, ամբողջ գիշեր լաց եմ եղել ու խնդրել Աստծուց, որ վերանան նման մայրերը, ովքեր կարող են երեխաներին ծեծել, սեռական բռնության ենթարկել, տանջել ու ստորացնել կամ էլ երեխաների մեջ տարբերություն դնել: Կա´մ ունեցեք երեխա, կա´մ մի´ ունեցեք, եթե պետք է անմեղ երեխաներին այս օրը գցեք...

Շատ դեպքեր գիտեմ, որ մայրերն ունենում են երեխաների և տեր չեն կանգնում, ես էլ չեմ մեծացել մոր գրկում ու չեմ տեսել մայրական գուրգուրանք, բայց այնքան ուժեղ եմ եղել, որ կարողացել եմ ամուր կանգնել ու կառուցել բարեկեցիկ կյանք: Բայց ոչ բոլոր երեխաները կկարողանան դա անել: Աստծուց կստանաք դուք Ձեր պատիժը, ու թող Աստված պահապան լինի բոլոր այն բալիկներին, ովքեր զուրկ են մայրական քնքշանքից...

 

Դիտեք նաև՝ 

 

 

 

 

Դիտեք նաև՝

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին