▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես դրա հավեսը չունեմ, շատ եմ հիասթափվել». Արման Բարդումյան

Life.panorama.am-ը գրում է.1990-ականների հայ աստղերի շարքում իր ուրույն տեղն ուներ երգիչ Արման Բարդումյանը: Մենք հետաքրքրվել ենք, թե ինչո՞վ է այսօր զբաղվում երգիչն ու թե արդյոք ապագայում  հնարավոր է նրան դարձյալ տեսնել բեմում:

«Հիմա կորպորոտիվ միջոցառումների կազմակերպմամբ և հանդիսավարությամբ եմ զբաղվում, այսօր սա իմ աշխատանքն է, ես այլևս  չեմ մասնակցում ոչ մի համերգային միջոցառումներին,- նշեց Արման Բարդումյանն ու նկատեց,- այս կյանքում ոչ մի բան կատարյալ չէ, ես էլ չեմ բողոքում, կարևորը առողջ լինելն է»:

Երգիչը զրույցի ընթացքում խուսափեց իր գնահատականը տալ այսօրվա հայկական երգարվեստին, միայն նշեց. «Այսօր ես տանը լսում եմ մեծամասամբ դասական երաժշտություն, իսկ հայ կատարողներից միայն նախընտրում եմ լսել Ռուբեն Հախվերդյանի, Արտավազդ Բայաթյանի և Արթուր Մեսչյանի կատարումները»:

Հեռուստատեսային կամ բեմական գործունեությամբ զբաղվելու մասին  Բարդումյանն ասաց, «Ես դրա հավեսը չունեմ, հավատքս կորել է այդ ամենի նկատմամաբ, շատ եմ հիասթափվել, դրա համար այլևս չեմ ուզում երգել: Այո, ես հիմա էլ կարող եմ մի նոր երգ պատրաստել և ներկայացնել, բայց հարցի մեկ այլ կողմն է՝ արդյոք այն եթեր կգնա, և եթե անգամ ստացվի և եթեր գնա այն, միևնույն է,  մեզանից ոչ մեկին ոչ մի համերգի չեն կանչի»:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին