▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես դերասանություն չեմ անում… Արտաշես Ալեքսանյան

Newmag.am-ը գրում է.

Ինչ վերաբերում է կերպարներին, բոլոր ծնունդներն էլ հեշտ չեն տրվում:

Իմ կերպարները: Մեր մասնագիտությունը հացթուխի պես է. չես կարող ասել՝ պետք է թխեմ միայն սրա կամ նրա հացը. բոլորի հացն էլ պետք է հերթով թխես: Մեր մասնագիտությունն էլ է այդպես. դա մեր աշխատանքն է: Ի՞ նչ անենք, որ Գարեգին Նժդեհ ենք խաղացել, հիմա էլ ոստիկան ենք խաղում, վաղը-մյուս օրն էլ` բժիշկ: Մենք պարտավոր ենք այդպես անել: Ես դերասանություն չեմ անում, ես աշխատում եմ կերպարներ ստեղծել: Պետք է հնարավորինս շատ արտիստ լինես, որ կարողանաս կերպարներ ստեղծել, թե չէ բոլորն էլ կարող են դեր ասել. չէ՞ որ իրական կյանքում բոլորն էլ զբաղված են իրենց դերն ասելով: Կերպար ստեղծելն է դժվար: Ինչ վերաբերում է կերպարներին, բոլոր ծնունդներն էլ հեշտ չեն տրվում: Երբ որ հղիանում ես քո կերպարով, պետք է ծննդաբերես: Մնում է միայն՝ հասարակությունն ընդունի այդ ծնունդին՝ այդ կերպարին: Բոլոր կերպարների ժամանակ տարբեր արձագանքներ եմ ունենում. բոլոր բացասական կերպարների ժամանակ բոլորը չեն սիրում կերպարին, բայց սիրում են դերակատարին: Դու կարողանում ես ապացուցել հանդիսատեսին, որ սա փիս մարդ է, ու մարդիկ, ատելով նրան, սիրում են դերակատարին:

Անկեղծ խոստովանություն: Շատ դժվար է բարդ կերպար կերտելը: Նժդեհի կերպարը մի ահավոր բում էր առաջացրել: Ես աշխատում էի հանդիսատեսի հորիզոնին չերևալ: Մարդիկ վերապրում էին իրենց տեսածը, ու գիտե՞ք, թե ինչ թախծոտ աչքերով էին մոտենում, ու դու հասկանում ես այդ ժամանակ, որ լավ մասնագիտություն է արտիստի մասնագիտությունը: Կարևոր է, որ եթե մի վայրկյան էլ երևաս էկրանին, բոլորը հիշեն քեզ: Մինչև հիմա փողոցում ինձ Բաբկեն Սոսվիչ ասողներ էլ կան. դա «Ճակատագրի գերիները» սերիալից էր: Կարևորը՝ մի դերով չեն հիշում քեզ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին