Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը հայտնել է, որ Հայաստանի խորհրդարանը Հայաստանի հասցեին արտահայտությունների համար իր մուտքը երկիր անցանկալի է անվանել:
Telegram ալիքում Զատուլինը հաղորդել է, որ երեքշաբթի նամակ է ստացել Հայաստանի խորհրդարանից։
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ղեկավարության հանձնարարությամբ տեղեկացնում ենք Ձեզ, որ, ցավոք, վերջին շրջանում Հայաստանի հանրապետության հասցեին Ձեր հրապարակային հայտարարությունները վնաս են հասցնում մեր պետությունների միջեւ բարեկամական եւ դաշնակցային հարաբերությունների զարգացմանը: Այս կապակցությամբ ապագայում ձեր ժամանումը Հայաստանի Հանրապետություն համարվում է անցանկալի», - Զատուլինը ներկայացրել է նամակի տեքստը:
Նա նշել է, որ այս քայլը վիրավորական է գնահատում: «Ես դա գնահատում եմ որպես վիրավորական քայլ: Մեզ համար սա հանկարծակի էր, մենք նամակ ստացանք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության ղեկավարից: Մեզ ասացին, որ իմ այցը անցանկալի է, եւ իմ հայտարարությունները վնասում են Հայաստանի Հանրապետությանը», - նշել է Զատուլինը:
Դիտեք նաև՝