«Գիտես, հարցնում են, թե ո՞րն է մեր ազգի նպատակը, ո՞ւր ենք գնում: Ok, քանի՞ հատ «Ջիփ» պետք է առնեք, կիսվեք: Մտքով ապրեք:
Այն ժամանակ ասում էի, որովհետև տեսնում էի, որ երիտասարդների աչքը դուրս է նայում: Ես հարցնում էի, թե երիտասարդի աչքն ինչո՞ւ է դուրս նայում: Ամեն վայրկյան միկրոսկոպիկ մի աչք է նայում մեզ: Հարգանք կա՞` էս մոմենտն է: Ճշմարտություն կա՞` էս մոմենտն է: Սեր կա՞` էս մոմենտն է: Ընդհանուր հնարավորություն կա, բայց մի ձևով չեն ուզում աշխատել»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է «Armenian Navy bend» երաժշտական խմբի ղեկավար Արտո Թունջբոյաջյանը: Վերջինս անդրադառնալով Հայաստանի ներքին կյանքին` նշել է. «Պետք է դուրս ելնեք էն մտքից, որ հայաստանյան կուսակցություններն ուրիշ ազգեր են: Ինձ համար կարևորն էն է, թե ովքե՞ր են ուզում լավ բան անել էս ազգի համար: Ես միշտ էդ մարդկանց կողքին եմ: Հիմա էն մոմենտն է, որ բոլորը պետք է հավաքվեն, կիսվեն իրենց մտքերով, որովհետև էս ձևով չի կարող շարունակվել: Հիմա ի՞նչ պիտի ասես երիտասարդին` դուրսն ամեն ինչ լա՞վ է, թե՞ մնա էս երկրում և ստրուկ դարձիր. ..»:
Էս ձևով չի կարող շարունակվել. Արտո Թունջբոյաջյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet