▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես չեմ քարոզում, բարձրաձայն մտորում եմ.ՀՀԿ-ական պատգամավոր

«Կողմերը փորձում են վերադասավորել իրենց ուժերը: Առաջիկայում քարոզչություն կծավալեն մարզերում»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին՝ ասաց ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Սակայն, ՀՀԿ-ական պատգամավորին դուր չի գալիս այն, որ «Ոչ» ասողները փաստարկներ չեն ներկայացնում.

«Ես շատ եմ ասել, որ չեմ կարծում, որ պետք է ես քարոզեմ, ես պետք է բարձրաձայն մտորեմ.ինչ-որ մեկը կհավատա ինձ, ինչ-որ մեկը՝ ոչ: Կարևորը պետք է լինի պայմաններ ստեղծելը, որ մարդը իմասատվորված ընտրություն կատարի: Ուստի, քարոզարշավը զգացմունքայնությունից զերծ պետք է պահել: Ես բանավիճել եմ շատ քաղաքական գործիչների հետ, ովքեր դեմ են սահմանադրական բարեփոխումներին.ես իրավական, քաղաքական, երբեմն տնտեսական փաստարկներ եմ բերում, իսկ նրանք, որպես կանոն, խոսում են Սերժ Սարգսյանի վերարտադրության մասին,-ասաց Խոսրով Հարությունյանը:

Asekose.am-ի թղթակցի այն դիտարկմանը, որ «Ոչ»-ի կողմնակիցներն, օրինակ ասում են, թե նոր Սահմանադրության մեջ մեծ տեղ է հատկացված միջազգային նորմերին, ՀՀԿ պատգամավորը նկատեց.

«Խոսքը 5-րդ հոդվածի մասին է, որտեղ նշված էր, որ միջազգային իրավունքի նորմերը գերակա են ՀՀ Սահմանադրությունում: Ես ինքս այդ նորմի դեմ եմ եղել, առաջարկություն եմ արել: Հիմա այն այլևս չկա, հանված է: Իսկ մնացածը կարող են ՀՀ-ում գործել այնքանով, որքանով չեն հակասում Սահմանադրությանը»,-եզրափակեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի հետ միասնական շտաբ ձևավորելուն՝ Խոսրով Հարությունյանը նշեց, որ չի տեսնում որևէ գործոն, որը կստիպի միավորել շտաբերը.

«Իսկ ինչո՞ւ միավորել, եթե կարելի է զուգահեռ գործել ու ունենալ ավելի մեծ արդյունք»,-պատասխանեց պատգամավորը:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին