Ազատության հրապարակում Կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի դեմ բողոքող «Դեմ եմ» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքն ավարտվեց «Դեմ եմ» շարժմանը նվիրված ռեփ կատարումով: Այն ներկայացրեց Վանաձորից ժամանած Դավիթը: ՄԻնչ այդ` նա նշեց, որ լինելով ՀՀ քաղաքացի` ունի սահմանադրական իրավունքներ և դա ուժ է:
«Չգիտեմ` ով ինչ է կուտկում` դեմ եմ: Ես չեմ ուզում դառնալ հարուստ պապիկ: Ատում եմ բոլոր վիճակները` ստատիկ»,-ասվում էր երգում: (14:00 րոպեից)
Այս պահին «Դեմ եմ» նախաձեռնության հանրահավաքի մասնակիցները երթով՝ թմբուկներով և պաստառներով, շարժվում են դեպի Մաշտոցի պողոտա: Ոստիկանները մեկ ուղղությամբ փակում են երթևեկությունը, որպեսզի երթի մասնակիցները կարողանան իրենց շարժվել իրենց երթուղիով:
Ռեփ կատարումը`a1plus.am-ի տեսանյութի վերջին րոպեներին: