168.am-ը գրում է.ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը 3 անգամ դիմել է ու գրավոր ներկայացրել է՝ ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինին հրավիրելու էլեկտրաէներգիայի թանկացումների թեմայով խորհրդարանական լսումներին: Վ.Այվազյանը հայտարարեց, որ Բիբինը հստակ ներկայացրել է, որ ելնելով՝ «այ էս-էս հանգամանքներից՝ նպատակահարմար չի»:
«Ինքը կազմակերպություն է, որ իրականացնում է մոնոպոլ ծառայությոն, ես չեմ գտնում, որ Բիբինն էդքան բոբո ա, որ մենք չենք կարողանում իրա խնդիրը լուծել,- ասաց Վ.Այվազյանն ու հավելեց,- Ինքը տնտեսվարող է, Աստված իր հետ, նման վերաբերմունքի դեպքում մենք էլ կունենանք համանման վերաբերմունք, անկախ նրանից՝ էդ կազմակերպության ծագումնաբանությունը որտեղից է»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում