«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից իր անունից գրված ինքնաբացարկի դիմումը հետ վերցրած եւ պատգամավորական մանդատ ստացած Նապոլեոն Ազիզյանը պատրաստ է ԱԺ առաջին նիստին վայր դնել իր պատգամավորական մանդատը: Նա երեկ հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ եւ հիմա սպասում է Ծառուկյանի խոսքին:
Եթե վերջինս ասի, որ Ազիզյանը վայր դնի մանդատը, նա այդպես էլ կանի: «Ես պատրաստ եմ ամեն վայրկյան մանդատս դնել Ծառուկյանի ոտքերի առաջ: Ծառուկյանը ոնց որոշի, էդպես էլ կանեմ, ես նրա խոսքը օդում չեմ թողնի»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Ազիզյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում