▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես ցանկանում եմ, որպեսզի այս դպրոցում սովորեն նաեւ ադրբեջանցի ուսանողները. Ու՞մ համար է այս ձևակերպումը

Երբեմն մարդկանց աչքերը սեւանում են շահույթ ստանալու մոլուցքից, բայց ի ուրախություն բոլորիս ծրագիրը հովանավորող մարդիկ այդպիսին չեն.. Սերժ Սարգսյան
ԴԻՏԱՐԿՈՒՄ 1... բա, երբ մարդ, այդուհանդերձ, մոլուցքից չի հրաժարվում, ի՞նչ են անում, խղճում են և թողնում, ո՞ր ունենա մոնոպոլ իրավունքներ ու շարունակի շահույթ, առավել հաճախ ԳԵՐշահույթ ստանա՞լ...Կամ ինչու՞ անպայման մարդը /ով ուզում է լինի/ պետք է հարստանա եթե այդ շահույթը ընձեռվում է պետության լիազորությունները օգտագործելով, ինչու՞ դա պետությունը չի կարող լինել և շահույթն էլ գնա պետական ԲՅՈՒՋԵ...Մեկ է, մենք այլ ելք ՉՈՒՆԵՆՔ, քան թվացյալ «բիզնեսմենների» ունեցվածքը ու թալանածը ազգայնացնելը՝ ՉՈՒՆԵՆՔ...Այնպես, որ արտաքին պարտք փակվելու է հենց այդ գումարներով՝ նաև զարգացման միտված նպատակային ծրագերը...

«Ես ցանկանում եմ, որպեսզի այս դպրոցում սովորեն նաեւ ադրբեջանցի ուսանողները եւ վստահ եմ, որ այդ օրը գալու է եւ ցանկանում եմ, որ այն շուտ գա»,- ասաց Ս. Սարգսյանը:

ԴԻՏԱՐԿՈՒՄ 2... ես չեմ ուզում թվացյալ բարեկիրթ երևալու համար նման բան ասվի, որ ի՞նչ... Երբ դիմացինդ ապրում է մեկ սկզբունքով՝ այն է. եթե դիմացինդ հայ է՝ սպանիր: Այդ դեպքում, ու՞մ համար է այս ձևակերպումը, եթե՞ միջազգային հանրության, ապա նրանք թքած ունեն թե մենք ինչ ենք ասում, նրանք ունեն իրենց շահերը: Այնպես, որ չի գալու այդ օրը...Եվ անգամ նման դպրոցում սովորող հայ երեխան պետք է մտածի, ոչ թե ե՞րբ կունենա ազերի ուսանող համադասարանցի, այլ որ նա թշնամի է՝ ընդամենը, բոլոր հետևանքներով...

Սասուն Մանուկյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին