▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես այն դերասանուհիներից եմ, ում ժողովուրդը սիրում է». Նաիրա Դիլանյան

Blognews.am -ը գրում է. Դերասանուհի Նաիրա Դիլանյանին հեռուստադիտողը ճանաչեց «Դժվար ապրուստ» հեռուստասերիալից: Նա այդպես էլ հիշվեց՝ «ասող-խոսող» կերպարով։ Հիմա նրա մոտ ավելի պասիվ շրջան է: «Առաջարկներ ունեմ սերիալում նկարահանվելու, բայց այն չէ, ինչ ես եմ ուզում: Ամռանը կնկարահանվեմ գեղարվեստական ֆիլմում, որի մասին դեռ չեմ խոսի»,-Blognews.am-ի հետ զրույցում նշեց դերասանուհին:


Հումորային կերպարներում հանդես եկող դերասանուհին դեմ չէր լինի խաղալ ավելի լուրջ դերերում. «Ուզում եմ ավելի առաջ գնալ, այլ ոչ թե հետ: Եթե կլինի այնպիսի ռեժիսոր, ով ինձ կտեսնի ավելի լուրջ դերում, ես սիրով կնկարահանվեմ: Երբ նոր պետք է խաղայի հումորային կերպարում, ինքս էլ չէի պատկերացնում՝ ինչպես կստացվի, բայց փաստորեն հաջողվեց»:

Նաիրան խոստովանում է՝ կարոտում է հեռուստատեսությունը, տեսախցիկները, բայց այս ամենը թողեց մի պատճառով. «Թողեցի, քանի որ ամուսնացա, իսկ այդ ռիթմը համատեղել ընտանքի հետ շատ բարդ է, մանավանդ երբ ապրում ենք մենակ, և կենցաղային գործերն իսկապես շատ են»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին