▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես այլևս պատրաստ չեմ հանդուրժել այն ամենը, ինչ կյանքը ուղարկում է ինձ. Անի Երանյան

Դերասանուհի Անի Երանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ես այլևս պատրաստ չեմ հանդուրժել այն ամենը, ինչ կյանքը ուղարկում է ինձ: Բանն այն չէ, որ ես գոռոզ եմ դարձել, պարզապես հասել եմ մի կետի, երբ ափսոսում եմ իմ ժամանակը ծախսել այն բանի վրա, ինչն ինձ համար տհաճ է և ինձ ցավ է պատճառում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ես տանել չեմ կարողանում ցինիզմը, անհիմն քննադատությունը և ցանկացած տեսակի պահանջկոտությունը:
Ես այլևս չեմ ցանկանում սիրաշահել նրանց, ում դուր չեմ գալիս, սիրել նրան, ով ինձ չի սիրում, ժպտալ նրանց, ովքեր ինձ չեն պատասխանում ժպիտով:
Ես այլևս չեմ ցանկանում ժամանակ տրամադրել ստախոսներին:
Ես լուռ հեռանում եմ, երբ տեսնում եմ կեղծավորություն, երկերեսանություն, քծնանք:
Տանել չեմ կարողանում մակերեսային էրուդիտներին և ամբարտավան գիտնականներին:
Բամբասանքն ինձ մոտ նողկանք է առաջացնում:
Ես չեմ սիրում մրցակցություն և համեմատություն:
Ընկերության մեջ ինձ գրավում է հավատարմությունը և վանում է դավաճանությունը:
Ես չեմ շփվում այն մարդկանց հետ ովքեր չեն ցանկանում հաճոյախոսություններ անել կամ խրախուսական խոսք ասել:
Չափազանցություններն ու ծայրահեղություններն ինձ ձանձրացնում են:
Ինձ համար դժվար է ընդունել այն մարդկանց, ովքեր կենդանիներ չեն սիրում:
Ես այլևս չեմ հանդուրժում նրանց, ովքեր արժանի չեն իմ»:

Կարդացեք նաև՝ Անի Երանյանը՝ անձնական կյանքում ունեցած հիասթափությունների, դեպրեսիաների և ընտրյալ ունենալու մասին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին