▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես այդպես էլ չիմացա «խոզի բդի էֆեկտը». Նարեկ Ներսիսյան

Life.panorama.am-ը գրում է. Դերասան Նարեկ Ներսիսյանը գրեթե մեկ տարի է`ապրում և աշխատում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Ի դեպ, այսօր այնտեղ գլխավոր՝ Սուրբ Ծննդյան տոներն են, որը մեծ շուքով նշում են նաև մեր ամերիկաբնակ հայրենակիցները: Մեր զրուցակիցը տոներն անցկացնելու է ընկերների ու հարազատների հետ՝ մի քիչ հայկական, մի քիչ ամերիկյան ոճով: «Սա առաջին Ամանորն է, որ անցկացնում եմ Նահանգներում: Պետք է ասեմ, որ այստեղ ավելի գունեղ ու հետաքրքիր է անցնում: Տոնն անցկացնում եմ ընկերներիս և արդեն հարազատ դարձած մարդկանց հետ: Դեռ տնից-տուն էլ կգնանք, բայց հիմա Սուրբ Ծնունդն է և այսօրվա համար այլ պլաններ ունեմ: Ասեմ, որ ի տարբերություն ամերիկացիներ, ովքեր դեկտեմբերի 25-ն են մեծ շուքով նշում, մենք նաև 31-ը կնշենք»,-կայքի հետ զրույցում նշեց դերասանը:

Ի տարբերություն հայկական ամանորյա սեղանի «ազդրային» զարդի, ԱՄՆ-ում այն թռչնի տեսք ունի: «Այստեղ սեղանի գլխավոր ուտելիքը հնդկահավն է, առողջության համար ավելի լավ կերակուր: Չնայած, Հայաստանում մեր տանը երբեք էլ խոզի ազդր չենք պատրաստել: Փաստորեն, ես այդպես էլ չիմացա «խոզի բդի էֆեկտը»,-ծիծաղելով անկեղծացավ Ն. Ներսիսյանը:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին