«Ես միշտ էլ հուպ եմ տվել, էս անգամ՝ վերջնական»,-այսպես է արձագանքել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը հանրավաքի մասնակիցներից մեկի կոչին՝ «Սասուն ջան, հուպ տուր...»:
Սասուն Միքայելյանի խոսքով, իշխանությունները երկիրը տնտեսական, քաղաքական ու բարոյահոգեբանակ այն վիճակի են հասցրել, որ մարդիկ ստիպված գնացել էին զինված ապստամբության:
Այս տարիների ընթացքում բոլորն են ականատես եղել իշխանության գործած արհավիրքներին, որի պատճառով ժողովուրդը բռնել է արտագաղթի ճանապարհը ու այդքանից հետո «մեր այս լեգենդար իշխանություներն ուզում են Հայաստանում փոփոխություններ անեն՝ ազգային համաձայնության կառավարություն ձևավորեն»:
«Իրենց ձեռքերը ով էր բռնել էս տարիների ընթացքում, որ նորմալ կառավարություն ունենային...»,-հռետորական հարց է հնչեցրել Սասուն Միքայելյանն ու ասել՝ «հերիք ա մեզի կուտ տան, խաբեն, ժամանակնէ ուշգի գանք, համախմբվենք»:
«Ամեն անգամ նախընտրական ժամանակաշրջանում մեր իշխանությունները ձգտել են իրենց խաբկանքով ժողովրդին շեղել ճիշտ ուղղուց, այս անգամ էլ՝ ազգային համաձայնության կառավարությունով են դա անում»,-ասել է Սասուն Միքայելյանն ու խորհուրդ տվել հավաքվածներին համախմբվել ՔՊԿ-ի շուրջ, քանի որ, իր խոսքով, «գրեթե բոլոր ուժերը մի ծերով, մի պայմանով կապված են իշխանության հետ»:
Հեղինակ՝
Ա.Մաթևոսյան