«Հրապարակ» թերթը գրում է. ««Ելք» դաշինքը ցանկանում էր խնդրել ձեր ձեռքը, ի՞նչ եք պատասխանել նրանց՝ հարցրինք Զարուհի Փոստանջյանին:
«Ես «ամուսնացած» եմ, սիրում եմ իմ «ամուսնուն», իմ աչքը դուրս չէ, եւ ես չեմ կորցրել հույսս, որ «Ժառանգությունում» ինչ-որ բան կփոխվի»:
Ե՞րբ է տեղի ունենալու ձեր խորհրդի հերթական նիստը` ի՞նչ որոշմամբ:
«Այս պահին դեռ պարզ չէ»:
Տեղեկություններ կան, որ եթե «Ժառանգությունը» որեւէ մեկի հետ դաշինք կազմի, հնարավոր է Դուք դուրս գաք քաղաքականությունից։
«Պետք չէ ժամանակից առաջ ընկնել»:
Ասում են` ԱՄՆ դեսպանատունն արդեն իսկ ձեզ առաջարկել է զբաղվել մարդու եւ միջազգային իրավունքների հարցերով:
«Չկա նման բան, ես մնալու եմ քաղաքականության մեջ` բոլոր դեպքերում»:
Ի՞նչ կարգավիճակով:
«Ցանկացած»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում